ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը շուրջ 100 անուն գիրք է նվիրաբերել Հայաստանի ազգային գրադարանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է ընտրությունների, անցումային արդարադատության, ժողովրդավարական կառավարման մասին ամերիկյան հրատարակության շուրջ 100 անուն նոր գրքերով: Գրքերը նվիրել է ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում:

«Դրանք անգլալեզու հասարակագիտական գրքեր են։ Գրքերը վերաբերում են ընտրություններին, օրենսդրական բարենորոգումներին, տարբեր երկրներում հակակոռուպցիոն օրենսդրության ներդրմանը: Այս գրքերն այսօրվա հետազոտողին կօգնեն Հայաստանի պես անցումային փուլում գտնվող երկրի համար համապատասխան օրենսդրական լուծումներ գտնել»,-նշեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ներսես Հայրապետյանը:

Այդ բոլորը գրքերը նոր են, լույս են տեսել վերջին 3-4 տարում: Բոլորն ամերիկյան հրատարակություն են, և դրանցից Հայաստանում չի եղել:

Հայրապետյանը հավելեց, որ որոշվել է այդ գրքերը նվիրաբերել հենց Ազգային գրադարանին, քանի որ գրադարանից օգտվում են հիմնականում հումանիտար ոլորտի հետազոտողները: Նա նկատել է, որ գրադարանը միշտ լեփ-լեցուն է լինում, և անգլերեն գրքեր ընթերցողները ևս շատ են:

ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ընդգծեց, որ նման գրքերը անցումային հասարակությունների համար խիստ կարևոր են: «Մենք գրականություն ենք ձեռք բերում նաև Ամազոնից, սակայն մեր գումարները սահմանափակ են: Այդ պատճառով այս նվիրվատվությունը շատ արդյունավետ կլինի հատկապես երիտասարդների համար: Գրադարանի ընթերցողական գրքերի պատվերներում զգացվում է, որ անգլերեն գրքերի պահանջարկը գնալով բարձրանում է, իսկ ռուսերեն գրքերինը՝ նվազում»,- նշեց Զարգարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ կանեն այդ գրքերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային քարտահանում: Տնօրենը վստահ է, որ նոր գրքերը պատվերների շատ մեծ քանակ կունենան:

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել