Միջազգային

Հալեպի դպրոցներն օգնում են ադապտացվել զինյալների միջավայրում ապրած երեխաներին

1 րոպեի ընթերցում

Հալեպի դպրոցներն օգնում են ադապտացվել զինյալների միջավայրում ապրած երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի դպրոցները ներդրել են այն երեխաների հետ աշխատանքի մեթոդիկաներ, որոնք երկար ժամանակ ապրել են զինյալների միջավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնելէ Հալեպի դպրոցներից մեկի տնօրեն Ամին Հարիրին:

«Մեր դպրոցում սովորում Է 2,7 հազար երեխա, որոնցից 400-ն ապրել Է զինյալների միջավայրում: Մենք նրանց հետ աշխատում ենք հատուկ մեթոդիկաներով»,- նշել Է Հարիրին:

Նրա խոսքով՝ երեխաների ադապտացիայի գործընթացը բարդ Էր: «Կար ժամանակ, երբ նրանք մեզ հետ թշնամաբար Էին շփվում: Բայց ամիսներ անց մենք կարողացանք փոխել նրանց պահվածքը»,- նշել Է Հարիրին:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Սիրիայի իշխանությունները պլանավորում են իրականացնել վերականգնողական կենտրոների ստեղծման ծրագիր, որտեղ հոգեբանական օգնություն ցույց կտրվի այն երեխաներին, ովքեր պատերազմի ժամանակ ապրել են զինյալների միջավայրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում