Քաղաքականություն

Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:

«Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:

Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը»,- նշված է պաշտպանական թմի հաղորդագրության մեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում