Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏՈԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԵրեւանի քաղաքապետարանից,Շեյն Ռոզենթալը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը: Ներկայումս, մասնավորապես, ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանի տարածքում իրականացվում է բազմատրանշ ծրագիր, որի նպատակն է մայրաքաղաքի արևմտյան հատվածն ապահովել շրջանցիկ ճանապարհով:

Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային բեռնաթափման խնդրի լուծմանը: Միևնույն ժամանակ քաղաքապետ Մարությանը շեշտել է, որ բացի այլընտրանքային ճանապարհների կառուցումից, անհրաժեշտ է նաև արմատապես բարեփոխել հանրային տրանսպորտի համակարգը, ինչպես նաև մշակել կայանատեղիների կարգավորման նոր մոտեցումներ: Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային բարեփոխումները քաղաքային գործող իշխանության ամենաառաջնային գերակայություններից են, որի լուծման համար պետք է ներգրավել ինչպես մասնավոր, համայնքային ու պետական միջոցներ, այնպես էլ համագործակցել միջազգային կառույցների հետ:

ԱԶԲ գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել գործնականում քննարկելու Երևանի տրանսպորտի համակարգի բարեփոխման ընթացքում քաղաքին տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո