Արմեն Ղազարյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի խմբակցության նախագահի տեղակալ Անդրե Հանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի խմբակցության նախագահի տեղակալ Անդրե Հանին, որին ուղեկցում էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԾ պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց Ծառայության գործունեությունն ու պատասխանեց հյուրերի հարցերին։ Բունդեսթագի պատգամավորը մասնավորապես հետաքրքրված էր, թե որ գերատեսչության ենթակայության տակ է գործում Հայաստանի միգրացիոն ծառայությունը։ «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ ենք աշխատում, ինչը վկայում է մեր վերաբերմունքի մասին միգրացիայի մասով։ Որպես կանոն, այն ներքին գործերով զբաղվող գերատեսչությունների կազմում է ընդգրկված տարբեր երկրներում, այսինքն՝ միգրացիան ընկալվում է ուժային կառույցների դիրքերից, իսկ մենք համայնքների զարգացման դիրքերից ենք դիտարկում միգրացիան»,-ասաց նա։

Անդրե Հանն անդրադարձավ Գերմանիայից հայ ապաստան հայցողների վիճակագրությանն ու հայտերի մերժման դեպքերին։ «Մենք Հայաստանը դասակարգում ենք՝ որպես ապահով երկիր, հատկապես վերջին փոփոխություններից ու ժողովրդավարության տեսանկյունից նոր իրադրությունից հետո»,-նշեց գերմանացի պատգամավորը՝ ավելացնելով, որ կանոնակարգված ներգաղթի մասին օրենք էլ ներկայում չկա Գերմանիայում, շուտով այն կքննարկվի խորհրդարանում։ Ի պատասխան՝ ներկայացվեց Եվրոպայում հայերի ապաստանի հայցերի նվազող վիճակագրությունը։

Կողմերը քննարկեցին նաև վերադարձի գործընթացը։ «Վերաինտեգրման ծրագրեր մեր երկրում իրականացրել են հասարակական կազմակերպությունները, պետական մոտեցում չի եղել, այժմ մենք զրոյից փորձում ենք քայլեր ձեռնարկել»,-տեղեկացրեց Արմեն Ղազարյանը։ «Կամավոր վերադարձի մասով էլ մենք ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ աջակցում ենք ՀՀ քաղաքացիներին»,-ավելացրեց դեսպան Մաթիաս Քիսլերը։

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին