«Նեյշնլ Ինսթրումենթս»-ի համահիմնադրի կարծիքով` Հայաստանը ունի բոլոր նախադրյալները դառնալու աշխարհի ՏՏ ոլորտի առաջատար երկիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած դոկտոր, «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիրՋեյմս Թրուշարդն այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ հանդիպեց դասախոսապրոֆեսորական կազմի և ուսանողների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներդրում ունենալու համար բուհի գիտխորհրդի որոշմամբ Ջեյմս Թրուշարդին շնորհվեց ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում:

«Ես շատ զգացված եմ և ինձ համար գերագույն հաճույք է գտնվել այս համալսարանի տանիքի ներքո, որտեղ ինձ զգում եմ ճանաչված և գնահատված, որովհետև գնահատումը և ճանաչումը մարդուն ոգևորելու և խանդավառելու ամենակարևոր գործոններից մեկն է: Կարծում եմ` Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները և հատկանիշները դառնալու աշխարհի ՏՏ ոլորտի առաջատար երկիր և ես մաղթում եմ ձեզ հաջողություն այդ գործում»,- ասաց Թրուշարդը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ պարոն Թրուշարդը համալսարանի համար հոգեհարազատ անձնավորություն է, քանի որ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան կառույցը համալսարանի հետ շատ սերտ համագործակցում է:

«Համալսարանում գտնվում են Հայաստանի լավագույն ինժեներական լաբորատորիաները, որոնց ստեղծման մեջ բավականին էական դեր է խաղացել «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան կառույցը: Բնականաբար, այդ կառույցի հետ համագործակցության շրջանակում ստեղծված են բոլոր այն գործիքամիջոցները և հնարավորությունները, որոնք համալսարանում այս պահին կան, և ոչ միայն ծառայում են մեր համալսարանի ուսանողների համար, այլ նաև՝ մյուս բուհերի ուսանողների: Կենտրոնը բաց է հայաստանյան բուհերի՝ ստեղծագործ միտք ունեցող բոլոր ուսանողների համար»,- ընդգծեց Մարուխյանը:

ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հայտնեց նաև, որ մեկ շաբաթ հետո համալսարանի երեք թիմերը, որոնք հաղթահարել են միջազգային մրցույթի դժվարին արգելքները, կմեկնեն Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու դպրոցական, քոլեջային և բուհական համակարգերի համար նախատեսված միջազգային մրցույթի եզրափակիչին:

«Նախնական տվյալները վկայում են այն մասին, որ մեր թիմը բավականին բարձր վարկանիշով է գնում այնտեղ, ուստի մենք այդ մրցույթից պետք է վերադառնանք մեծ ձեռքբերումներով»,- եզրափակեց Մարուխյանը:

Հայերեն English Français

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում