«Լուսավոր Հայաստանն» առաջնային է համարում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան թիմը պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոյեմբերի 27-ին քարոզարշավ սկսեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից: Թանդիլյանն իր համակիրների հետ շրջեց «Էրեբունի» վարչական շրջանում` ժողովրդին կոչ անելով անպայման մասնակցել ընտրություններին և ձայն տալ իրենց կուսակցությանը:

«Մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատել է, որ մեր երկիրը դառնա արժանապատիվ, բարեկեցիկ, երջանիկ: Դուք կարողացել եք հետևել մեր գործունեությանը թե’ օրենսդիր, թե’ գործադիր մարմնում, կարողացել եք մեզ տեսնել միջազգային և պետական կառավարման բոլոր հարթակներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թանդիլյանը:

Լրագրողների հետ զրույցում խոսելով այլ կուսակցությունների ծրագրերի մասին` նա ասաց, որ դեռ չի ծանոթացել դրանց, բայց վստահ է, որ ընթացքում հնարավորություն կունենա դա անել: «Իմ պատկերացմամբ`չկան ուժեր, որոնք վատ բան են ցանկանում, բայց թե ովքեր և ինչպես են կարողանում իրենց ծրագրերն իրականացնել, ովքեր են ականջալուր քաղաքացիների խնդիրներին, կարող են դրանք ներառել իրենց ծրագրերում, այլ բան է: Ինձ համար առաջնային է ծրագրային դրույթներում քաղաքացիների խնդիրներն ընդգրկելը: Անդրադարձել ենք երեխաների, տարբեր ընտանիքների, տարեց մարդկանց հուզող հարցերին: Խորապես ծանոթ ենք նաև Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին, և մեր առաջին մարտահրավերը Հայաստանը առաջանցիկ տեմպերով զարգացնելն է»,-ընդգծեց նա:

Թանդիլյանի խոսքով` Ազգային ժողովը հարթակ է, որտեղ մեկը մյուսին հակակշռող քննարկումների և բանավեճերի արդյունքում ծնվելու են լուծումներ:

«Լավագույնը դա անելու է «Լուսավոր Հայաստան»-ը` ընդդիմախոսելով, մեր ծրագրերն առաջ քաշելով, միասնական լուծում տալով խնդիրներին: Սա եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի ցայտուն կլինի, քանի որ հիմա մենք կաշկանդված չենք, անկախ ենք և պաշտպանելու ենք մեր տեսակետները»,-եզրափակեց նա:

Նոյեմբերի 26-ինմեկնարկածպաշտոնականքարոզարշավըկտևի 12օրևկավարտվիդեկտեմբերի 7-ին:Ընտրություններինմասնակցումեն 9կուսակցությունևերկուդաշինք:Դրանքեն «Իմքայլը»և «Մենք»դաշինքները,ինչպեսնաև «Ազգայինառաջընթաց», «ԲարգավաճՀայաստան», «ԼուսավորՀայաստան», «Հայհեղափոխականդաշնակցություն», «ՀայաստանիՀանրապետական», «Սասնածռեր», «Քաղաքացուորոշում»,«Քրիստոնեա-ժողովրդականվերածնունդ», «Օրինացերկիր»կուսակցությունները:

Հայաստանումխորհրդարանականընտրություններըկանցկացվենդեկտեմբերի 9-ին:

Save

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան