Սերգեյ Սմբատյանը Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում հանդես կգա Վարշավայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 17-ին հրավիրված է ելույթ ունենալու մեր ժամանակների լեգենդ, լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակներում։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, փառատոնը նվիրված է մեծ կոմպոզիտորի 85-ամյա հոբելյանին, անցկացվում է Վարշավայում նոյեմբերի 16-23-ը։ Ամբողջ փառատոնի ընթացքում հնչելու են Պենդերեցկու՝ տարբեր ժամանակներում գրված սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Փառատոնին հրավիրված են մասնակցելու մեծահամբավ երաժիշտներ, ովքեր կներկայացնեն Պենդերեցկու արվեստն իրենց մեկնաբանմամբ։

Մաեստրո Սմբատյանը Վարշավայի ֆիլհարմոնիկի համերգասրահում ղեկավարելու է Sinfonia Varsovia նվագախումբը՝ ներկայացնելով Պենդերեցկու թիվ 2՝ «Սուրբ ծննդյան» սիմֆոնիան։

Հիշեցնենք, որ 2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Ի դեպ, լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկեցին փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչեցվեցին Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ։ Համերգաշրջանն իր ներկայությամբ պատվել էր ինքը՝ կոմպոզիտորը։ Դեռևս այն ժամանակ Պենդերեցկին նշեց, որ Սերգեյ Սմբատյանը աշնանը հրավիրված է Վարշավա՝ մասնակցելու իրեն նվիրված փառատոնին։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սերտորեն համագործակցում են Քշիշտոֆ Պենդերեցկու հետ, ով 2015 թվականին ժամանել էր Հայաստան՝ ներկա գտնվելու նվագախմբի 10-ամյակին նվիրված միջոցառումներին և միասին նշելու նվագախմբի հաջողությունները։

Ավելացնենք նաև, որ Պենդերեցկու թիվ 2՝ «Սուրբ ծննդյան» սիմֆոնիան նոյեմբերի 25-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Sinfonia Varsovia նվագախմբի կատարմամբ կհնչի նաև Լեհաստանի հարավում գտնվող Կատովից քաղաքում։

Հայերեն

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցերը

Առաջիկա խաղը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր պատմությունը. Էդուարդ Սպերցյան

Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ. Եղիշե Մելիքյանը` Ազգերի լիգայի նոր փուլի մասին

Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում

Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին

ՔՊ խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր