Միջազգային

Հորդանանում հեղեղումները յոթ մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Հորդանանում հեղեղումները յոթ մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջումանա Գեյմաթը հաղորդել է յոթ մահացածի մասին: Նա կոչ է արել ստորոտներում բնակվողներին սեփական անվտանգության համար լքել տները»,- հաղորդում է Հորդանանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Եղանակային վատ պայմանների պատճառով երկրի զբոսաշրջության նախարարությունը չեղյալ է համարել բոլոր զբոսաշրջային այցերը:

Երկրի հնագույն Պետրա քաղաքի բոլոր զբոսաշրջիկներն անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում