Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ԱԺ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ԱԺ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հարությունյանը:

«Ես նախորդ ընտրություններում էլ առաջադրվել եմ այդ տարածքում և բավականին դրական արդյունքներ եմ գրանցել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակին ու դրանցում ընդգրկվելիք անձանց, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ցուցակը դեռ պատրաստ չէ, և հորդորեց սպասել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում