Պահի պատմականությունն այն է, որ մենք ՀՀ-ում իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող քաղաքական գործընթացների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում արձանագրեց, որ քննարկման արդյունքում վարչապետ չի ընտրվելու, և խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը իր ելույթում գնահատեց նաև պահի պատմականությունը: «Այսօրվա քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետ չի ընտրվելու և Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: Ես ուզում եմ գնահատել այս պահի պատմականությունը, որովհետև պատմականությունն այն չէ, որ Ազգային ժողովը լուծարվում է, և մենք առաջին անգամ ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր երկրում: Պատմականությունն այն է, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք Հայաստանի քաղաքացիներին և հետագա քաղաքական գործընթացների ճակատագիրը որոշելու ամբողջ լիազորությունը վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ժողովրդին»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց՝ այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ունենալու ենք մի իրավիճակ, երբ չունենք լիարժեք լիազորությունների մեջ գտնվող Ազգային ժողով, չունենք կառավարություն, որովհետև կառավարության անդամները պաշտոնակատարներ են: «Մենք ի վիճակի ենք լինելու ապահովել ընտրությունների 100 տոկոսով օրինականությունը, բոլորս վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ժողովրդի կամարտահայտության արդյունքում, հետևաբար, այսօր մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը հասնում է լրումին: Եվ դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունը ժողովրդին է վերադարձվում դե յուրե, և ժողովուրդը հնարավորություն ունի դեկտեմբերին կայացրած դե յուրե և դե ֆակտո որոշմամբ որոշել իշխանության հետագա ճակատագիրը Հայաստանում»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը ամուր կպահի իր ձեռքում իշխանությունը ոչ միայն հիմա, այլ ընդմիշտ և այլևս երբեք այդ իշխանությունը բաց չի թողնի իր ձեռքից:

Հայերեն English Русский

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով