Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն տվեց Պեդերսենի թեկնածությանը Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն տվեց Պեդերսենի թեկնածությանը Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել Է, որ նորվեգացի դիվանագտ Հեյր Պեդերսենը կզբաղեցնի Սիրիայի խնդրով կազմակերպության հատուկ դեսպանորդի պաշտոնը՝ փոխարինելով նոյեմբերի վերջին հեռացող Ստաֆան դե Միստուրային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Իրենց անունները չնշելու պայմանով մի քանի դիվանագետներ ասել են, որ Պեդերսենի թեկնածությունը ոչ պաշտոնապես ստացել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների պաշտպանությունը:

«Ընդունելով որոշումը, ես բազմաթիվ կոնսուլտացիաներ եմ անցկացրել, այդ թվում՝ Սիրիայի կառավարության հետ»,- հայտարարել Է Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին հղած նամակում, որը հատնվել Է գործակալության տրամադրության տակ: «Պեդերսենը օժանդակելու Է Սիրիայի կողմերին, աջակցելով համապարփակ եւ վստահության արժանի քաղաքական լուծմանը, որը կհամապատասխանի սիրիական ժողովրդի դեմոկրատական ձգտումներին»,- նշել Է գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով ներկայիս հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել Է, որ այդ պաշտոնը նոյեմբերի վերջին կթողնի անձնական հանգամանքների պատճառով, հաղորդել Է ԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում