Հակոբ Արշակյանն ընդունել է «Salesforce»-ի ներկայացուցչին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ամերիկյան «Salesforce» ընկերության գլխավոր գիտաշխատող Ռիչարդ Սոհերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Salesforce»-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման (Customer relationship managment) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ։ Այն ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք է, որից օգտվում է ավելի քան 150.000 ընկերություն ամբողջ աշխարհում։

Ռիչարդ Սոհերը Երևան է ժամանել «ՖԱՍԹ» հիմնադրամի հրավելով։ Նա մասնագիտացած է արհեստական բանականության ուղղությամբ, այս թեմայով մի քանի բանախոսություններով է հանդես գալու Երևանում։ Նախատեսում է այցելել նաև Պոլիտեխնիկական համալսարան և «Թումո» տեխնոլոգիական կենտրոն։

Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանի տեխնոլոգիական ներուժը` նշելով, որ Հայաստանի բնակչությունը մեծ չէ, բայց հայ մասնագետները յուրահատուկ են բարդ խնդիրներ լուծելու ունակությամբ։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացման հետ կապված կառավարության տեսլականին։ Նրա խոսքով` այժմ մի իրավիճակ է, երբ մեծ թվով ընկերություններ են հիմնվում, գործում են աքսելերատորներ, «co-working» տարածքներ, իրագործվում են ստարտափ գաղափարներ, և դրանք ֆինանսավորող 3 վենչուրային ընկերություններ են ներկա Հայաստանում։ Սակայն այս ամենը չի համակարգվում։ Նոր կառավարության նպատակն է ստեղծել կոորդինացիա։ Դա չի նշանակում որևէ մեկին բացառիկություն տալ, բայց պետք է կարողանալ համակարգել ոլորտը, սահմանել առաջնահերթություններ, ստեղծել զարգացմանը նպաստող էկոմիջավայր։

Նա նշեց, որ Հայաստանում այժմ գործում են բավական հաջողակ ստարտափներ, որոնք մասնագիտացած են արհեստական բանականության ուղղության մեջ։

Անդրադառնալով հայ մասնագետների ինժեներական և մաթեմատիկական ներուժին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում խնդիր կա կրթական հաստատություններում մասնագիտական գիտելիքներից բացի նաև բիզնես հմտությունների բացը լրացնել։ Երբ դիտարկում ենք Հայաստանում հիմնադրված ստարտափների հաջողակ օրինակները, նկատելի է, որ նրանք հաջողել են, որովհետև իրենց մասնաճյուղն են հիմնել ԱՄՆ-ում, այսինքն` նրանց բիզնեսի կառուցման փորձն ու գիտելիքը Սիլիկոնյան հովտից է գալիս։

Հակոբ Արշակյանը նշեց, որ «Salesforce»-ին գուցե հետաքրքրի հայկական բուհերի` մասնավորապես, Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը` հաշվի առնելով, որ տաղանդներ փնտրելիս կարևոր է հետազոտության փուլը, ինչի պոտենցիալը Պոլիտեխնիկում կա։

Նախարարի պաշտոնակատարը հյուրին պատմեց նաև «Դիջիթեք» ամենամյա ցուցահանդեսի մասին, որը տարածաշրջանում ամենամեծն է, և հրավիրեց նրան եկող տարի մասնակցելու միջոցառմանը։

Ներկայացվեց նաև սարքաշինության ոլորտում հայկական ընկերությունների հաջողությունները։

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ եկող տարեսկզբին նախատեսվում է վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ, ինչին ի պատասխան՝ Ռիչարդ Սոհերը նշեց, որ ուրախ կլինեն հյուրընկալել նրան «Salesforece»-ում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կապ պահպանել և Հայաստանի թվային վերափոխումների պլանի վերջնական տարբերակն ունենալուն պես կրկին վերադառնալ համագործակցության շուրջ քննարկումներին։

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին