Քաղաքականություն

Հանձինս Բելառուսի՝ Հայաստանը միշտ կունենա հուսալի և լավ բարեկամ. Ալեքսանդր Լուկաշենկո

1 րոպեի ընթերցում

Հանձինս Բելառուսի՝ Հայաստանը միշտ կունենա հուսալի և լավ բարեկամ. Ալեքսանդր Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատում է հայ-բելառուսական հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Չնայած ժողովրդավարական Հայաստանում առկա տարբեր տեսակետներին, հանձինս Բելառուսի դուք միշտ ունեցել եք ու կունենանք լավ և հուսալի բարեկամներ: Մենք ձեզ աշխատում ենք և միասնական տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում: Եվ ինչ էլ որ ասեն, գրեն, մենք հավատարիմ կերպով կատարում ենք մեր պայմանավորվածությունները, բոլոր պայմանավորվածությունները, որոնք այս կազմակերպությունների շրջանակներում են»,- ասել է Բելառուսի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում