Միջազգային

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 31-ին Բրյուսելում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 31-ին Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստը՝ դեսպանների մակարդակով, հոկտեմբերի 31-ին կանցկացվի Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունում:

«ՌՆԽ-ի հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 31-ին,-հայտնել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:-Այն կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի երկակի մոտեցման բաղկացուցիչ մասը՝ հիմնված ուժեղ պաշտպանության եւ սուբստանտիվ երկխոսության վրա: Այս հանդիպումն ութերորդը կդառնա վերջին երկու տարվա ընթացքում»:

ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրների տեղեկատվության համաձայն, հանդիպմանը կքննարկվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու շուրջ ստեղծված իրադրությունը, Եվրոպայում սովորական զինված ուժերի հետ կապված իրադրությունը, այդ թվում՝ Նորվեգիայում դաշինքի կողմից անցկացվող աննախադեպ մասշտաբների Trident Juncture 2018 զորավարժությունների համատեքստում՝ ավելի քան 50 հազար մարդու մասնակցությամբ:

Բացի այդ, կողմերը հերթական անգամ կկրկնեն Ուկրաինայի վերաբերյալ իրենց դիրքորոշումները՝ առանց լսելի լինելու մեծ հույսի:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում