Կայացել է «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար միայն անհատի գործողությունները որոշիչ դեր ունենալ չեն կարող, պետք է սկսենք համակարգային փոփոխություններ: Նման համոզմունք ունեն «Արժանապատիվ Հայաստան» կուսակցությանհիմնադիրները, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադիր համագումարի ժամանակ ներկայացվեց «Արժանապատիվ Հայաստան»-ի կանոնադրությունը, ծրագիրը, ծրագրային դրույթները:

«Մեր թիմը հավաքվեց և մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք բոլոր քաղաքական գործընթացներին: Մեր երկրում փոփոխություններ իրականացնելու համար միայն անհատի գործողությունները որոշիչ դեր ունենալ չեն կարող. պետք է սկսենք համակարգային փոփոխություններ»,- նշեց «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մարինա Խաչատրյանը:

Համագումարի ընթացքում որոշում կայացվեց հիմնել կոլեգիալ ղեկավարման կուսակցություն, որը չի ունենալու նախագահ: Որոշումները կայացվելու են կոլեգիալ սկզբունքով: Համակարգող կառույցը կունենա նախագահ, ով յուրաքանչյուր տարի ռոտացիոն սկզբունքով կվերընտրվի և միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք չի ունենա: Կուսակցությունը կունենա նաև վերահսկող կառույց, որը կվերահսկի կուսակցության ֆինանսական մուտքերն ու ելքերը, տարբեր անդամների կողմից ներկայացված ծրագրերը, կատարման որակն ու ժամկետները:

Կուսակցության ներսում ստեղծվելու են մասնագիտական կառույցներ: Երիտասարդական կառույց կհիմնվի, որտեղ հիմնականում ներգրավված կլինեն երիտասարդները:

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն է, որը որդեգրում և առաջնորդվում է ազգային միասնականության, Հայրենիքի տարածքային և ժողովրդագրական մեծացման, Հայաստանի Հանրապետությունը ողջ աշխարհում որպես առաջատար և զարգացած պետություն դարձնելու գաղափարներով։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան