Միջազգային

Ղրիմում եւ Սեւաստոպոլում սգում են Կերչի քոլեջում պայթյունից զոհվածների համար

2 րոպեի ընթերցում

Ղրիմում եւ Սեւաստոպոլում սգում են Կերչի քոլեջում պայթյունից զոհվածների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմում եւ Սեւաստոպոլում սկսվել Է եռօրյա սուգը, որը հայտարարվել Է այն բանից հետո, երբ ուսանողը պայթյուն եւ հրաձգություն սարքեց Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Խոնարհված են դրոշները, հեռուստառադիոընկերություններին հանձնարարված Է չեղարկել ժամանցային հաղորդումները, Ղրիմի քաղաքներում կանցկացվեն հիշատակի ակցիաներ, իսկ տաճարներում՝ հոգեհանգստի արարողություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել Է 20 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հոկիտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կերչի քոլեջում պայթյունից եւ հրաձգությունից զոհվածներից տասնմեկը անչափահասներ են: Կերչի իշխանություններն առայժմ չեն հրապարակում զոհվածների ցուցակը: Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում