Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետը Չայկովսկու անվան դպրոցում մասնակցեց Շառլ Ազնավուրին նվիրված համերգին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը մասնակցեց Հայաստանում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաների՝ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Քաղաքապետն այս այցով ևս մեկ անգամ վերահաստատեց երկու երկրների երաժշտական դպրոցների միջև կապն ամրապնդելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 6-ին Չայկովսկու անվան դպրոցի բակում տնօրեն Մարտունի Կոստանդյանի հետ Նիկոլա Դարագոնը նաև եղևնի տնկեց:

«Դեռ 2014-ին փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի և Վալանսի Ռոման ագլոմերացիայի կոնսերվատորիայի միջև: Դրա շրջանակում կազմակերպվել են համերգներ, դասախոսություններ, փոխադարձ այցելություններ: Ամեն դասախոսության վերջում ամփոփիչ համերգ ենք ունենում, այս անգամ այն նվիրել ենք Ազնավուրի հիշատակին»,-ասաց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Կոստանդյանը:

Այս անգամ դպրոցը Ռոմանի կոնսերվատորիայից հյուրընկալել է 6 դասախոսների, որոնք Չայկովսկու անվան դպրոցում մեկ շաբաթ աշխատել են սաների, շփվել ուսուցիչների հետ: Եկել է նաև 2 սան: Կոստանդյանը նշեց՝ սա հնարավորություն է, որ երկու երկրների երեխաները ճանաչեն միմյանց մշակույթը, շփվեն:

Վալանսի քաղաքապետը նշեց՝ իրենց այցի նպատակը երկու երկրների հարաբերություններն ամրապնդելն է: «Շատ ուրախ ենք, որ գտնվում ենք Շառլ Ազնավուրի երկրում և մասնակցում ենք նրան նվիրված համերգին»,- նկատեց քաղաքապետ Դարագոնը:

Նա շեշտեց՝ Ազնավուրը միշտ կմնա մեր սրտերում: Քաղաքապետի կարծիքով՝ ամեն անգամ, երբ նրան հիշեն ու ստեղծագործությունները կատարեն, նա կվերածնվի:Դարագոնը փաստեց նաև՝ երկու երկրների երաժշտական դպրոցների միջև ամուր կապ կա հաստատված, հույս հայտնեց, որ այն էլ ավելի կամրապնդվի:

Հայաստանում են նաև Վալանսի Ռոման ագլոմերացիայի կոնսերվատորիայի տնօրեն Դիդիեն Վադրոն, կոնսերվատորիայի հայազգի ուսուցիչ Լևոն Չատիկյանը: Վերջինիս քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հատուկ շնորհակալություն հայտնեց: Քաղաքապետը հայտնեց նաև, որ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին կայցելեն Իջևան՝ իրենց քույր քաղաք: Նշեց՝ գիտեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Իջևանում է ծնվել: Հետո կայցելեն Ստեփանակերտ, որի հետ արդեն 3 տարի է, ինչ ունեն հուշագիր, իսկ այս այցով եկել են հատուկ ցույց տալու համար կապերի ամրությունը:

Հայերեն

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է