Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլեւս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից շատ շատերը վաղուց դարձել են համաշխարհային էստրադային երգարվեստի գանձարանի մշտահմա մարգարիտները:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, եթե որպես երգիչ ու երգերի հեղինակ Շառլ Ազնավուրը սովորեցնում էր ինչպես ստեղծագործել, ինչպես անթերի կատարել իր անկրկնելի ու բոլորիս հոգեհարազատ շանսոնները, ապա որպես մարդ ու քաղաքացի՝ սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը: Եվ քսաներորդ դարակեսից ի վեր որքան մեծ ավանդ ունեցավ էստրադային երգարվեստի զարգացման ասպարեզում, նույնքան հսկայական վաստակ ունեցավ «Ազնավուրը` Հայաստանին» հիմնադրամի միջոցով Սպիտակի աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում: Իսկ «Քեզ համար` Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:

Աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի: Իսկ Հայաստանն ու ողջ հայությունը հրաժեշտ են տալիս մեծագույն հայի, ով սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն իր երգերով, այլեւ իր հասարակական գործունեությամբ եւ մարդասիրության այն հզոր ալիքով, որը բարձրացրեց աղետյալ Հայաստանին օգնելու համար: Եվ մենք միշտ ջերմ կարոտով ու պայծառ թախիծով կհիշենք մեր մեծ հայրենակցին ու ժամանակակցին:

Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շառլ Ազնավուրի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը, որը, սակայն, բոլորիս վիշտն է»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը