ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցականուղերձ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզի քաղաքապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Շատ ցավալի է լսել Շառլ Ազնավուրի մահվան լուրը, փարիզեցու, ով դարձել էր ֆրանսիական երգի իսկական խորհրդանիշ և Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում: Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մտերիմներին»:
94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: