Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավարի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական պատվիրակության գրասենյակի քաղաքական բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նոր հարթակի ստեղծումը: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է անել հնարավորը հասարակության համար փաստաթղթի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու համար: Ընդգծվել է համաձայնագրի իրականացման հետ կապված նոր ճանապարհային քարտեզի հնարավորինս արագ ընդունումը, որը պետք է հիմնված լինի գործընկերության առաջնահերթությունների եւ 20/20 փաստաթղթերի հիման վրա: Կողմերը կարեւորել են մինչեւ 2019 թվականի մայիսին տեղի ունենալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններն ավելի մեծ թվով երկրների կողմից համաձայնագրի վավերացումը: Վերջինիս կիրարկման համատեքստում զրուցակիցները նաեւ ընդգծել են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանն նշել է, որ Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից եւ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահը հավելել է, որ, ավաղ, կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իր խոսքում Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է ԵՄ համագործակցության համատեքստում ինստիտուտների եւ մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան