Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչների

1 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ (ԳՄՀ) եւ Հայաստանում վերջինիս գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամների (ԵՀՀ) կողմից կազմակերպված այցի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ եւ ԵՄ պաշտոնատար անձինք, առանցքային որոշումներ կայացնողներ, քաղաքական փորձագետներ եւ լրագրողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը ճանաչողական այցով սեպտեմբերի 24-ից 28-ը գտնվելու է Հայաստանում:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը եւ կատարած աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստան այցի նպատակը:

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ վերջին շրջանի զարգացումներին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում