Հասարակական

Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:

«Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններով ցույց տվեցին ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը:

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին անդրադարձել էր նաև «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում օգատերերի հարցերին պատասխանելու ընթացքում: Նա Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարել էր նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ:«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել էր Գուտերեշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում