Հակոբ Արշակյանն այցելել է «Զանգի»-ի գրասենյակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է գրասենյակի պայմանները, ապա նաև անդրադարձել ստեղծումից մինչև հաջողություն ընկած ճանապարհի պատմությունը։

«Viber»-ի ու «Skype»-ի մրցակից ընկերությունը Հայաստանում հիմնվել է դեռևս 10 տարի առաջ։ «Դասական ստարտափ ենք,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը,-գաղափարն ունեի, բանկից փորձեցի վարկ վերցնել։ Անհրաժեշտ 3 միլիոնից միայն 2-ը տվեցին, մյուս միլիոնը ստիպված էի ընկերոջիցս պարքտով վերցնել»։

Սկզբում զբաղվել են զուտ ծրագրավորմամբ` «outsourcing»-ով, հաջողել, 2013-ին արդեն սկսել են աշխատել իրենց արտադրանքի` հայկական առաջին մեսինջերի վրա, և «Be interactive»-ը վերանվանվել է «Զանգի»-ի։ Հայաստանյան գրասենյակն այսօր ունի 40 աշխատակից։

2016-ին որոշել են մանրածախ շուկայից անցնել բիզնես հաճախորդներին «Զանգի»-ի տեխնոլոգիան վաճառելուն։ Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ այստեղ ևս հաջողություն են ունեցել և հավատացած են, որ նույն տեմպերով շարունակելով 2020-ին կհասնեն 1մլրդ կապիտալիզացիայի։

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին