PicsArt ընկերությունը նախատեսում է իր փորձը օգտագործել ՏՏ ոլորտի զարգացման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: PicsArt ընկերությունը փորձում է Հայաստանում զարգացնել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 7-ին այցելեց PicsArt ընկերություն: Այցի նպատակը Հայաստանի ՏՏ ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման ուղիներին ծանոթանալն էր։

Այցի ընթացքում PicsArt ընկերության գործադիր տնօրեն և սեփականատեր Հովհաննես Ավոյանը, ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն և համասեփականատեր Արտավազդ Մեհրաբյանը և Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը Արմեն Սարգսյանին ներկայացրեցին հավելվածի հնարավորությունները, ծանոթացրեցին հայաստանյան գրասենյակի հետ, ինչպես նաև պատմեցին հավելվածի զարգացման , կառուցվածքի և նվաճումների մասին։

Հովհաննես Ավոյանի խոսքով` իրենց ընկերությանը հաջողվել է համաշխարհային ճանաչում վայելող հավելված ստեղծել Հայաստանում, ուստի անհրաժեշտ են համարում իրենց փորձը օգտագործել նաև հօգուտ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման:

«Ունենալով արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կիրառման մեծ փորձ՝ փորձում ենք այս արդիական ոլորտն օգտագործել և՛ մեր երկրի տնտեսության զարգացման, և՛ Հայաստանի ՏՏ ոլորտի առաջընթացի համար»,- ասաց Ավոյանը:

ՀՀ նախագահի և Picsart ընկերության տնօրինության միջև տեղի ունեցավ քննարկում երկրի ՏՏ ոլորտի խնդիրների վերաբերյալ։

PicsArt-ը աշխարհի ամենամեծ ստեղծագործ արտահայտման պլատֆորմ է։ Ֆոտոխմբագրման և ստեղծագործ արտահայտման համար նախատեսված այս հավելվածն ունի 500 միլիոնից ավելի ներբեռնում և ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր։ Ամեն ամիս PicArt-ի օգտատերերը ստեղծում և վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր և տեսանյութ։

Օգտատերերը այս ստեղծագործություններով կիսվում են թե՛ PicsArt-ում և թե՛ ցանկացած այլ սոցիալական ցանցերում։ PicsArt -ը ներառում է ազատ օգտագործման համար անվճար նկարների և սթիքերների աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը՝ ունենալով համայնքի կողմից ստեղծված և ազատ օգտագործման համար հասանելի ավելի քան մեկ միլիոն նկար և սթիքեր։

Հավելվածը Google Play-ի և App Storer-ի կողմից բազմիցս ճանաչվել է որպես լավագույն հավելված։ Իսկ 2015 թվականին Forbes ամսագիրը PicsArt-ը ընկերությունը ընդգրկել է ամենաարագ աճող StartUp-ների ցանկում։

Հայերեն

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար