Քաղաքականություն

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն կոնսոլիդացված քաղաքական ուժ է: Մենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է»,-ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով` Քոչարյանը կզբաղվի քաղաքականությամբ, ավելին՝ նա արդեն իսկ զբաղվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում