Փաշինյանը խորհուրդ տվեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցնել ժողովրդի կարծիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցնել ժողովրդի կարծիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ մտահոգո՞ւմ է իրեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն.

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ հարցին: Ես չեմ որոշումներ կայացնողը, այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է, և կարծում եմ, որ այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ տարբերակներ տեսնո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում քվեարկի վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին ընտրելու օգտին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Ես պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:

Անդրադառնալով հարցին, թե այդ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, վարչապետը պատասխանեց, որ հավելյալ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա «Պարզապես պետք է մարդկանց հետո խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որպեսզի նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ պատգամավորների հետ հանդիպումներ և քննարկումներ կունենա, որ որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, ներքաղաքական կյանքի բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- ասաց նա:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP