Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկասս Գասսերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով դեսպանի առաքելությունը Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, մշակութային, կրթական եւ առողջապահական ոլորտներում:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Շվեյցարիան չեն բավարարվի ձեռք բերված տպավորիչ արդյունքներով եւ կշարունակեն էլ ավելի խորացնել ու զարգացնել հարաբերությունները: Այս առումով Արա Բաբլոյանը հատկապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանը երկրի հետագա զարգացման գործում ընդգծել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից բարեփոխումների իրականացման կարեւորությունը: Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ այդ ճանապարհին էական է մի շարք բացասական երեւույթների, այդ թվում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության հետագա խորացումն ու ամրապնդումը:

Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկասս Գասսերը գոհունակությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիները Հայաստանում եղել են հագեցած օրակարգով ու հետաքրքիր: Դեսպանը բարձր է գնահատել տարվա սկզբին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Լուկասս Գասսերը վերահաստատել է շվեյցարական կողմի պատրաստակամությունն ու գործուն աջակցությունն ուղղված հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան