Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել երկրի հարավ-արեւելքի երեք նահանգների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, լիովին ոչնչացրել են «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ելուզակային կազմավորումները եւ վերահսկողություն հաստատել Էս-Սուվեյդա, Դերաա եւ Էլ-Կունեյտրա նահանգների տարածքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 2-ին հայտնել Է Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գործողության ընթացքում սիրիական զինված ուժերը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, լիովին ոչնչացրել են «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ելուզակային կազմավորումները եւ վերահսկողություն հաստատել Էս-Սուվեյդա, Դերաա եւ Էլ-Կունեյտրա նահանգների տարածքների նկատմամբ»,-ասել Է Ռուդսկոյը:

Նրա խոսքով՝ գեներալ Սուխելի ջոկատները եւ չորրորդ տանկային դիվիզիայի ստորաբաժանումները օգոստոսի 1-ին Էլ-Կունեյտրա նահանգի հարավ-արեւմուտքում ոչնչացրել են «Իսլամական պետության» վերջին հենակետը: «Օգոստոսի 1-ին գեներալ Սուխելի հրամանատարությամբ գործող ջոկատների եւ տանկային չորրորդ դիվիզիայի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել Է «Իսլամական պետության» վերջին հենակետը Էլ-Կունեյտրա նահանգի հարավ-արեւմուտքում՝ Քուսայր, Էլ-Քուայյա եւ Էլ Գարգա բնակավայրերի շրջանում»,-ասել Է Ռուդսկոյը:

Նա հավելել Է, որ սիրիական զորքերը հսկողության տակ են վերցրել երկրի հարավ-արեւմուտքի 146 բնակավայր, դրանցից 50-ը՝ խաղաղ ճանապարհով: «Սիրիայի հարավ-արեւմուտքում իրականացված գործողության արդյունքում ազատագրվել Է 3 հազար 332 քառակուսի կիլոմետր տարածք»,-հայտնել Է Ռուդսկոյը: Անօրինական զինված կազմավորումները կամավոր հանձնել են ավելի քան 650 միավոր զենք ու ռազմական տեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար