Առաջիկա ընտրությունների համար կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը իջեցվել է 1-ական տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ` առաջիկա ընտրություններին կուսակցություններին և դաշինքների անցողիկ շեմը կիջեցվի 1-ական տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Հանգել ենք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է պարզ համամասնական ընտրակարգ` փակ ցուցակներով: Սակայն փակ ցուցակ՝ չի նշանակում գաղտնի ցուցակ: Հանձնաժողովը որոշել է 1-ական տոկոսով իջեցնել անցողիկ շեմը, հատկապես ԱԺ ընտրություններին կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվել է 4, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոսը»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց` այս առումով ուսումնասիրել են ժողովրդավարական երկրների փորձը:

Անդրառնալով ցուցակներում, ապա խորհրդարանում կանանց ներկայացվածությանը՝ նա ասաց` կարգերը, որ կային նախկինում, գործում էին թերի: Սահմանել են, որ համամասնական ցուցակում կանանց ներկայացվածությունը պետք է լինի այնքան, որքան գործող ընտրական օրենսգրքում նախատեսված է, որ պետք է լիներ հաջորդ հերթական ընտրությունների համար: «Մենք որոշեցինք, որ կանանց թիվը պետք է լինի ոչ ավելի, քան յոթանասուն տոկոսը: 2017-ին դա նախատեսված էր հաջորդ ընտրությունների համար»,-եզրափակեց Իոաննիսյանը:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ