Իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել ու ռազմական հռետորաբանություն է կիրառել:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:

Նա կրկին մոլորության մեջ է դրել սեփական ժողովրդին՝ համոզելով, թե Նախիջևանում 2018 թվականի հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն առաջընթաց ունի:

Ալիևի՝ իրականությունը չարտահայտող հայտարարություններին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Անագե զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը ամենաժամանակակից զենքերի միջոցով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, այդ թվում և փոստերը, հեռագիրը և այլն:

Ադրբեջանի ժողովուրդը ցավով հաստատում է՝ իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ԱԳ խոսնակը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին ուղիղ եթերի ժամանակ հերքել է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությամբ, կարևոր բարձունք է գրավել: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, թե Ադրբեջանը վերաբնակեցրել է Նախիջևանի հատվածում գտնվող Գյուննութ գյուղը՝ վարչապետը նշել է, որ այդ գյուղի տարածքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել մեր զինված ուժերի տեսադաշտում և հսկողության ներքո:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան