Պաշտոնական

Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ հատուկ տեղեկատու կստեղծվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ հատուկ տեղեկատու կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն պատգամավորների տվյալները, ովքեր եղել են ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման եւ ՀՀ ԱԺ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ գումարումների պատգամավորների կազմում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Խնդրում ենք նշված գումարումների, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներին ուղարկել կոնտակտային տվյալները[email protected]էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. հունիսի 30-ը»,- ասվում է ԱԺ հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում