Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը հունիսի 25-ին այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նախարար Լիլիթ Մակունցն ասել է, որ երկու ամիս առաջ անգամ չէր կարող պատկերացնել, որ Թանկյանի հետ մշակութային ծրագրեր կարող է քննարկել: «Չափազանց ուրախ եմ դրա համար և ուզում եմ հարցնել՝ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում»,-նշել է Մակունցը:

Սերժ Թանկյանի խոսքով՝ ծրագրերը շատ են:

«Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մի քանի ֆիլմի գաղափար ունենք, որոնցից մեկը՝ իմ ֆիլմը, նվիրված կլինի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: Վաղուց խմորվում է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնելու գաղափարը: 2017-ին այստեղ հանդիպեցի մի քանի երիտասարդների, որոնք մշակույթի նախկին նախարարի հետ պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա ստեղծելու պայմանավորվածություն էին ձեռք բերել: Ես կարծում եմ, որ այդ ծրագրին պետք է ընթացք տալ, որովհետև նվագախմբի համար նախատեսված պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիան, մասնավորապես կինոարտադրության զարգացման տեսանկյունից, Հայաստանում այսօր անհրաժեշտություն է: Ինքս պատրաստ եմ օժանդակել այդ հարցում»:

Լիլիթ Մակունցը շեշտել է, որ «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մշակույթի նախարարության համագործակցության առաջնային ուղղություններից մեկը հենց ստեղծարար արդյունաբերության զարգացումն է, որպեսզի մշակույթը նաև տնտեսության զարգացման գործոն հանդիսանա: Նախարարը հավելել է, որ անկնալում է ինչպես Սերժ Թանկյանի, այնպես էլ «Creative Armenia» հիմնադրամի անդամ հանդիսացող սփյուռքահայ այլ հայտնի արվեստագետների աջակցությունը՝ հայ տաղանդներին հայտնաբերելու և նրանց համաշխարհային հարթակում ներկայացնելու գործում:

«Համոզված եմ, որ այս նոր գաղափարներով, բաց մտքով, սրտով, ազնիվ ու անկեղծ մտադրություններով մենք շատ մեծ նվաճումների ենք հասնելու»,-ասել է նախարար Մակունցը՝ Սերժ Թանկյանին հրավիրելով հուլիսի 7-ին կայանալիք «Գորիս ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2018» միջոցառման բացմանը:

Սերժ Թանկյանը խոստովանել է, որ Հայաստանում սիրելի վայրեր շատ ունի, բայց դեռ հայրենիքը բացահայտելու ճանապարհին է:

Հայերեն English

«Մոնթե» ֆիլմն արդեն երևանյան մեծ էկրաններին է. կայացավ կինոնկարի պրեմիերան

Նյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև շաբաթական իրականացվում է շուրջ 30 ուղիղ չվերթ

Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի