Հակոբ Արշակյանը մասնակցում է Արևելյան Գործընկերության երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության/տեխնոլոգիաների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման լիագումար նիստում քննարկվել են լայնաշերտ կապի զարգացմանը, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (RRA-ի) կիրառության նպատակահարմարությանը, կիբերանվտանգությանն ու տեղեկատվական անվտանգությանն առնչվող և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հակոբ Արշակյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Գործընկերության երկրների պատվիրակությունների, ինչպես նաև աշխատանքային խմբի ղեկավար, Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Սերգեյ Պոպկովի հետ։

Եվրոկոմիսարներ Յոհաննես Հաննի և Մարիա Գեբրիելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառման ոլորտների, արհեստական բանականության, ստարտափների աջակցությանը և կադրերի պատրաստմանը վերաբերող խնդիրները։ Թվային տնտեսության և հանրության եվրոկոմիսար Մարիա Գեբրիելի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 15-ին Սոֆիայում կայանալիք «Startup Summit»-ին ներկայացվածության շուրջ, որին կմասնակցեն նաև հայկական ստարտափներ։

Օրակարգի շուրջ աշխատանքային հանդիպումներ են անցկացվել նաև պատվիրակությունների ղեկավարների հետ։ Նախարարի առաջին տեղակալը աշխատանքային հանդիպում է ունեցել «Ինտեգրալ» ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սոլոդուխայի հետ։ Բելառուսական ընկերությունը զբաղվում է միկրոէլեկտրոնիկայի նախագծմամբ և արտադրությամբ։ «Ինտեգրալ»-ը տրանզիստորների թեստավորման համար օգտագործում է հայկական «Անի տեստ» ընկերության արտադրած ավտոմատ թեստավորման համակարգերը:

Հակոբ Արշակյանին հանդիպման ընթացքում ուղեկցել է նաև Բելառուսում ՀՀ դեսպանությունում Հայաստանի առևտրական կցորդ Կարեն Եսայանը։

Հայկական կողմը ընկերության ղեկավարին հրավիրել է Հայաստան` երկկողմ համագործակցության հնարավորությունները քննարկելու` կիսահաղորդչային սարքերի նախագծման և թեստավորման ոլորտում:

Հակոբ Արշակյանը բելառուսական Բիքլաուդ կենտրոնացված տվյալների մշակման կենտրոնի տարածքում հանդիպել է նաև «Սոֆթլայն» ընկերության հետ։ Քննարկվել են Հայաստանում «Data center»-ի ստեղծման նախագծին առնչվող հարցեր։

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին