Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մրցումային 4-րդ օրը կկայանա 3 հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 16:00-ին կկայանա F խմբի Շվեդիա-Հարավային Կորեա հադիպումը:
Պայքարը կսկսեն G խմբի թիմերը: 19:00-ին միմյանց հետ կմրցեն Բելգիան և Պանաման, 22:00-ին` Թունիս-Անգլիա զույգը:
Նախօրեին կայացավ ևս 3 հանդիպում: Սերբիան նվազագույն հաշվով հաղթեց Կոստա Ռիկային: Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան նույն՝ 0:1 հաշվով պարտվեց Մեքսիկային, իսկ օրվա վերջին խաղում Բրազիլիան և Շվեյցարիան հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի՝ 1:1:
Կարդացեք հոդվածը` Русский