Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում Բրազիլիան Դոնի Ռոստովի համանուն մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում բրազիլացիներն ակնհայտ տիրել էին նախաձեռնությանը:  Բրազիլացիներն իրենց զգում էին, ինչպես «ձուկը  ջրում»: Եվ գոլը երկար սպասեցնել չտվեց: Խաղի 19-րդ րոպեին հեռահար, դիպուկ, գեղեցիկ, ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Կոուտինյոն:

 

Շվեյցարացիների մոտ առաջին գծում ոչ մի լուրջ հաջողության հասնել չէր ստացվում: Փորձեր կային, արդյունք՝ ոչ: Սակայն իրավիճակը փոխվեց երկրորդ կեսի մեկնարկին, երբ շվեյցարացիները օգտագործեցին ստանդարտ դիրքը:

 

Անկյունայինի խաղարկումից հետո հաշվի հավասարությունը գլխի հարվածով վերականգնեց Ցուպերը՝ 1:1: Բայց սա սկիզբ եղավ այն բանի, որ բրազիլացիները սկսենք առավել շատ գնդակին տիրել և առավել նպատակասլաց գրոհել:

Հանդիպման վերջնամասում ֆուտբոլիստները սկսեցի ակնհայտորեն շատ խախտել խաղի կանոնները: Ի վերջո աշխարհի 5-ակի չեմպիոնները չկարողացան հաղթել Շվեյցարիային՝ 1:1:

 

Բրազիլիայի ազգային թիմը հաջորդ հադիպումը կանցկացնի հունիսի 22-ին՝ Սանկտ Պետերբուրգում մրցելով Կոստա Ռիկայի ընտրանու դեմ: Շվեյցարացիների հաջորդ հակառակորդը կլինեն սերբերը: Այդ հանդիպումը կկայանա նույն օրը Կալինինգրադում: Առաջին տուրից հետո E խմբի առաջատարը Սերբիան է, որն ունի 3 միավոր: Բրազիլիան և Շվեյցարիան ունեն 1-ական միավոր: Կոստա Ռիկան ունի 0 միավոր:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ