Տարածաշրջանային

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

8 րոպեի ընթերցում

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project)(OCCRP) հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը:

Ադրբեջանից կաշառք ստացած եվրոպացի գործիչների մեջ եղել են Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, ով Ադրբեջանում բազմաթիվ ընտրախախտումներով կայացած ընտրությունների վերաբերյալ դրական զեկույց է պատրաստել, ԵԽԽՎ անդամ, ով փորձել է խոչընդոտել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունմանը և Նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան և նրա ամուսինը՝ «Ադրբեջանը հանդուրժողականության տարածք» խորագրով ցուցահանդեսը կազմակերպելու համար: Եվրոպայում Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով եվրոպական գործիչներին կաշառելու գործելաոճին ադրբեջանցի դիվանագետները տվել են «խավիարային դիվանագիտություն» անվանումը: Նախկինում էլ «խավիարային դիվանագիտության» շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաները թանկարժեք իրերի և մեծ քանակությամբ սև խավիարի միջոցով փորձել են կաշառել և ազդել տարբեր երկրների ներկայացուցիչների որոշումների վրա, որոնք կարևոր են եղել Ադրբեջանի համար: Ի տարբերություն նախկինում տարված «խավիարային դիվանագիտության», երբ կաշառքները հիմնականում նվերների և սև խավիարի տեսքով էին, Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project)կողմից կատարված վերջին բացահայտումներում խոսքը բացառապես գումարային կաշառքների մասին է, որոնք, ըստ պնդումների, գողացվել են ադրբեջանական ամենամեծ՝ Ադրբեջանի միջազգային բանկի ավանդատուներից: Այս ամենի արդյունքում Ադրբեջանի միջազգային բանկը 2017 թ. սնանկ ճանաչվեց և չկարողացավ անգամ կատարել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված օտարերկրյա ապօրինի գործողությունների վերաբերյալ OCCRP-ի կատարած նոր բացահայտումները ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հոդվածագիր Ռոման Անինը:

Նա նշել է, որ Ադրբեջանից դուրս բերված գումարների մեծ մասը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից:

«Որքանով մեզ հայտնի է, փոխանցված գումարների մեծ մասը՝ 1,4 միլիարդ դոլարը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից: Մենք կարծում ենք, որ այդ գումարները ադրբեջանցի ավանդատուների գումարներն են, այսինքն՝ այդ գումարները գողացվել են Ադրբեջանի քաղաքացիներից: Այդ գումարները հիմնականում փոխանցվել են տարբեր երկրներից քաղաքական գործիչների, որոնք զբաղվել են ադրբեջանական լոբբիով: Նրանց առաքելությունը հիմնականում եղել է այն, որ կանխեն ԵՄ-ի կողմից Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ծանր վիճակի քննադատությունը, փորձեն բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը: Այս առաջնային խնդիրներից բացի, այդ գումարներն օգտագործվել են նաև այլ նպատակներով, օրինակ՝ դրանցից վճարվել են երկրի վարչապետի ընտանիքի բժշկական ծախսերը»,-նշել է փորձագետը:

Ռոման Անինը առանձնացրել է այն դեպքերը, երբ Ադրբեջանը եվրոպացի գործիչներին կաշառելու միջոցով կարողացել է հաջողության հասնել:

«Եթե վերցնում ենք գերմանացի պատգամավոր Էդուարդ Լիտներին կաշառելու դեպքը, ապա Ադրբեջանի իշխանությունները հասել են իրենց նպատակին: Էդուարդ Լիտները 2012 թ. Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է դիտորդական հանձնաժողովը և բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպված են եղել բոլոր չափանիշներին համապատասխան: Նա նշել էր նաև, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություները ոչնչով չեն զիջել Գերմանիայում կազմակերպված ընտրություններին: Ադրբեջանի քայլերն իրենց արդյունքն են տվել նաև իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի հետ կապված: Նա պետք է զբաղվեր Ադրբեջանի լոբբիով և կանխեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի ընդունումը, ինչը նրան հաջողվեց: Ադրբեջանի այս հարցերում կատարված «ներդրումները» տվել են իրենց արդյունքները, սակայն դրանք ներդրում անվանել չի կարելի, դրանք հասարակ կաշառք են եղել: OCCRP-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանին մատուցած ծառայությունների համար Լետները ստացել է 61 հազար, իսկ Վոլոնտեն՝ 3 մլն եվրո»,-նշել է Անինը:

Անինն ընդգծել է այն հանգամանքը, որ, եթե մինչև 2012 թ. Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտությունը» հիմնականում իրականացվում էր նվերների և խավիարի միջոցով, ապա վերջին բացահայտումները վերաբերում են միայն գումարով տրված կաշառքներին:

«Վերջին բացահայտումներում խոսքը միայն գումարների մասին է: Մենք տեսնում ենք դեպքեր, երբ ադրբեջանցի քաղաքական գործիչներն իրենց համար շքեղ գնումներ են կատարել, բայց մեզ հայտնի չէ, գումարներից բացի, այդ շքեղ իրերը նույնպես որպես կաշառք տրվել են, թե ոչ»,-ասել է նա:

Փորձագետը հնարավոր է համարել, որ «Ադրբեջանական լվացքատան» գործով բացահայտումների արդյունքում կլինեն նաև պատժվողներ:

«Այս ամենի վերաբերյալ արձագանքները բավականին զարմանալու ու հաճելի են, քանի որ այս իրավիճակը քննարկվեց ԵԽԽՎ նիստում, և հայտարարություն եղավ անհրաժեշտ հետաքննության մասին: Տվյալների հաստատման դեպքում հուսով ենք, որ ադրբեջանական պաշտոնյաների գործողությունները կդատապարտվեն: Ես կարծում եմ, որ հետաքննություններ են սկսվելու եվրոպական մի շարք երկրներում: Ես վստահ եմ, որ հետաքննություններ կարող են սկսել Դանիայում, Էստոնիայում և կարծում եմ, որ որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ չեն կարող խուսափել Եվրոպական Միությունում հնարավոր պատժամիջոցներից»,-հայտարարել է Անինը:

Ռոման Անինն անդրադարձել է բրիտանական ընկերությունների մասնակցությանը փողերի լվացման սխեմաներում, և նշել, որ բրիտանական ընկերությունների կարելի է հանդիպել փողերի լվացման բացահայտված ցանկացած գործում:

«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում ընկերություններ հիմնելուն, այնտեղ ընկերություն հիմնելու համար պահանջվում են նվազագույն վարչարարություն, նվազագույն հարկեր, ուստի բրիտանական ընկերությունների կարող ենք հանդիպել ցանկացած փողերի լվացման բացահայտված սխեմայում: Իրականում բրիտանական իշխանությունները փորձում են որոշակի ջանքեր գործադրել, որպեսզի իրենց ֆինանսական գործիքները չօգտագործվեն նման հանցագործությունների համար, սակայն մինչ օրս չի հաջողվել վերջ տալ նման դեպքերին»,-եզրափակել է լրագրող-փորձագետ Ռոման Անինը:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում