Արա Բաբլոյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937210.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ հունիսի 12-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն ու շնորհավորել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանատան աշխատակիցներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-ռուսական դարավոր եղբայրական ու բարեկամական հարաբերությունները եւ երկու պետությունների կապերի առավել խորացումը:
ԱԺ նախագահը շնորհավորել է նաեւ Ռուսաստանի ժողովրդին՝ մաղթելով բարգավաճում եւ բերեկեցություն: