Սպորտ

«Մունդիալ-2002». Բրազիլիայի ռեկորդային չեմպիոնությունը 

4 րոպեի ընթերցում

«Մունդիալ-2002». Բրազիլիայի ռեկորդային չեմպիոնությունը 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությանը կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնենզգալ հաղթանակի նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` համախմբել միլիոններին «90 րոպեի մեջ»…

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Մունդիալի 5-ակի չեմպիոն կոչումով Բրազիլիան

Ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնությունն ընդունեցին Հարավային Կորեան և Ճապոնիան: Նրանք առաջին ասիական երկրներն էին, որոնք ընդունեցին նման մեծամասշտաբ առաջնություն: Այս մունդիալը դեռևս միակն է, որ անցկացվեց երկու երկրում միաժամանակ: Սա վերջին առաջնությունն էր, որտեղ գործեց «ոսկե գոլի» օրենքը (եթե խաղը տեղափոխվում էր լրացուցիչ ժամանակ` հաղթում էր այն հավաքականը, ով առաջինն էր գոլ խփում): Մեկ ամիս ձգված առաջնության ընթացքում խփվեց 161 գոլ: Առաջնությունն անցկացվեց երկու երկրի 20 քաղաքի 20 մարզադաշտում: Մունդիալի ընթացքին հետևեց 2 705 197 հանդիսական: 17 առաջնության լավագույն ռմբարկուն բրազիլացի Ռոնալդոն էր, ով խփեց 8 գոլ: Լավագույն դարպասապահը Գերմանիայից Օլիվեր Կանն էր, ով նաև ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ: Առաջնության գնդակը «Adidas Fevernova»-ն էր: ԱԱ-ի առաջին անակնկալներից մեկը գրանցվեց խմբային փուլում, երբ գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը խմբում գրավեց… վերջին տեղը: Անսպասելի արդյունք գրանցեցին Թուրքիայի և Հարավային Կորեայի հավաքականները, որոնք, համապատասխանաբար, գրավեցին 3-րդ և 4-րդ տեղերը:

Եզրափակիչը

«Մունդիալ-2002»-ի եզրափակիչը կայացավ Յոկոհամայի մարզադաշտում, որտեղ ներկա էր 69 029 հանդիսական: Աշխարհի երկու նախկին չեմպիոններ` Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները մրցում էին ոսկե գավաթի համար: Բրազիլացիները 67-րդ և 79-րդ րոպեներին Ռոնալդոյի խփած երկու գոլի շնորհիվ պատմական արդյունքի հասան` ռեկորդային` 5-րդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: 2002 թվականից ի վեր սա դարձավ վերջին ԱԱ-ն, որտեղ հաղթեց հարավամերիկյան երկրի թիմ:

Փաստեր

Մունդիալի թալիսմանը դարձաн հորինված ֆանտաստիկ կերպարներ Ատոն, Նիկը և Կազը Ատմոզոնա մոլորակից:

Առաջին անգամ էր, որ ասիական որևէ թիմ մտավ կիսաեզրափակիչ: Նման արդյունքի հասավ Հարավային Կորեայի թիմը:

Բոլոր ժամանակների ամենաարագ գոլը խփեց Թուրքիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Հական Շյուքյուրը (10,8 վայրկյանին):

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»

«Մունդիալ-1990»

«Մունդիալ-1994»

«Մունդիալ-1998»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում