«Oracle Cloud Day-ը Հայաստանում» համաժողովը ներկայացրեց թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ապագան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 25-ին կայացավ «Oracle Cloud Day» համաժողովը, որի ընթացքում ՏՏ ոլորտի 80 առաջատար ընկերությունների ղեկավարներ ծանոթացան ժամանակակից ՏՏ-զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև պատկերացում կազմեցին տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ:

Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, երբ այնպիսի տեխնոլոգիաները, ինչպես օրինակ ամպը, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը և կանխատեսելի վերլուծությունը, կոտրում են հին բիզնես-մոդելների գործընթացների վերաբերյալ կարծրատիպերը և առաջարկում նոր լուծումներ:

«Տեխնոլոգիաներն այսօր փոխում են մեր կյանքն ու աշխատանքը, ամբողջությամբ վերափոխում ինդուստրիաները։ Երևանում Oracle Cloud Day-ի ընթացում ուրախ ենք ներկայացնել նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումները։ Հետաքրքրությունը, որը հայաստանյան պատվիրատուները ցուցաբերում են նորագույն՝ մասնավորապես ամպային տեխնոլոգիաների հանդեպ, լավագույն ապացույցն է, որ Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է»,- նշեց Oracle-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Սմիրնովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Oracle Day» համաժողովի օրակարգը ներառում էր առաջադեմ տեխնոլոգիաներն ու ամպային լուծումներն՝ ուղղված ՏՏ-ենթակառուցվածքի արդիականացմանը, ինչը թվային դարում թույլ է տալիս յուրաքանչյուր ղեկավարի վերափոխել բիզնեսը։ Տարածաշրջանի թոփ-կառավարիչները և Oracle-ի փորձագետները ներկայացրեցին նոր ծրագրերը և վերջին նորարարությունները, որոնք կարող են օգնել ընկերություններին արագացնել դեպի թվային աշխարհ անցումն ու օգտագործել տվյալների ամպային մշակման առավելությունները։

Ելույթների հիմնական թեմաներն էին `

  • Oracle ամպի հնարավորություններն ու առավելությունները
  • Oracle Management Cloud - ՏՏ մոնիտորինգի նոր սերունդ
  • Արտակարգ պահեստավորում (reservation) Oracle Cloud- ում
  • Վերջերս հայտարարված Autonomous Data Warehouse Cloud Service, որը հիմնված է Oracle Autonomous Database 18с-ի վրա
  • Ամպերում մեծ տվյալների պահպանում
  • Oracle ինտեգրման ծառայություններ

Oracle կազմակերպությունն իր հաճախորդներին է տրամադրում լուծումներ, որոնք օգնում են արդյունավետ օգտվել գրեթե բոլոր առաջադեմ տեխնոլոգիաներից, այդ թվում` խոշոր տվյալների վերլուծություն (Big Data Analysis), մեքենայական ուսուցում (Machine Learning), “իրերի ինտերնետ” (Internet of Things,IoT), որոնք առանցքային դեր ունեն բիզնեսի վերափոխման հարցում, ինչպես նաև լիակատար և ինտեգրված տեխնոլոգիական ստեքերի կիրառում (բիզնես

ծրագրեր, ինտեգրման տեխնոլոգիաներ և տվյալների բազաներ մինչ ծրագրային Exadata համակարգերը): Oracle-ը տրամադրում է նաև Oracle Cloud նորարարական ամպային ծառայությունների պորտֆել, որոնք թույլ են տալիս ընկերություններին և կազմակերպություններին տեղափոխել աշխատանքային ծանրաբեռնվածությունն ամպերում: Oracale-ն առաջարկում է ամպային ծառայություններ երեք մակարդակներում՝ SaaS (Software as a service) հավելվածներ, պլատֆորմային PaaS (Platform as aService) ծառայություններ և ենթակառուցվածքային IaaS (Infrastructure as aService) ծառայություններ:

«Oracle Cloud Day»-ի ընթացքում մենք ներկայացնում ենք նորագույն տեխնոլոգիաներ, օրինակ, ավտոնոմ տվյալների բազա՝ Oracle Autonomous Database: Ավտոնոմ ամպային ծառայությունները ներկայացված էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ, և այսօր մենք այդ լուծումների մասին ենք խոսում Հայաստանում, իսկ ցանկացողներն արդեն կարող են կատարել պատվերներ»,- նշեց ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի Oracle-բիզնեսի զարգացման տնօրեն Դմիտրի Յուդինը։ Նման միջոցառումները թույլ են տալիս պատվիրատուների և գործընկերների համար առավելագույնս արագ հասանելի դարձնել նորագույն մշակումների մասին տեղեկությունը և ստանալ հետադարձ կապի հնարավորություն տեխնոլոգիաների հետագա զարգացման նպատակով։

Oracle-ը միակն է ամպ մատակարարող ընկերությունների ցանկում, որն առաջարկում է այս տեխնոլոգիաներն օգտագործելու երեք տարբեր եղանակներ: Դրանք կարող են տեղակայվել և՛ հանրային ամպի մեջ, և՛ հաճախորդի կայքում: Բացի այդ, հաճախորդները ստանում են հնարավորություն օգտագործել Oracle Cloud at Customer մոդելում և օգտվել բաժանորդագրության բոլոր առավելություններից՝ ամպի հետ աշխատանք կատարելիս:

Հայերեն Русский

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

Իսլամական հեղափոխության առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարների հետ

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան