Միջազգային

Գլոբալ զինաթափման մարմինը կգլխավորի Սիրիան. ՄԱԿ-ի անդամները դժգոհություն են հայտնել

2 րոպեի ընթերցում

Գլոբալ զինաթափման մարմինը կգլխավորի Սիրիան. ՄԱԿ-ի անդամները դժգոհություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անդամները դժգոհել են, որ Սիրիան դառնում է Ժնևում Զինաթափման կոնֆերանսի նախագահողը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Բրիտանացի դիվանագետների տարածած հայտարարությունում նշված է՝ Միացյալ Թագավորությունը դժգոհում է, որ Սիրիան պիտի ստանձնի Զինաթափման կոնֆերանսի նախագահությունը՝ պատճառաբանելով, որ «այդ ռեժիմը մշտապես անտեսել է միջազգային զինաթափման նորմերը և համաձայնագրերը»:

Միևնույն ժամանակ Ժնևում Վաշինգտոնի դեսպան Ռոբերտ Վուդն իր թվիթերյան էջում գրել է, որ մայիսի 28-ը կարող է լինել պատմության մեջ Զինաթափման կոնֆերանսի ամենամութ օրերից մեկը՝ Սիրիայի չորսշաբաթյա նախագահությամբ: Դամասկոսի ռեժիմը չունի ոչ վստահություն, ոչ էլ բարոյական իշխանություն ղեկավարելու այն: Միջազգային հանրությունը չպետք է լռի:

Ավելի վաղ կատարած գրառմամբ՝ նա կոչ էր արել Ռուսաստանին՝ խնդրելու Սիրիային մի կողմ քաշվել: Եվ, ըստ երևույթին, դա պատասխան չի ստացել: Սիրիան այդ նախագահությունը ստանձնում է այբբենական կարգով՝ հաջորդելով Շվեյցարիային: Եվ նույնիսկ գլխավոր քարտուղարը չի կարող փոխել համակարգը: Այն կարող է փոխվի միայն անդամ պետությունների կողմից:

Զինաթափման կոնֆերանսը ՄԱԿ-ի մարմին չէ, սակայն իր հանդիպումներն անցկացնում է ՄԱԿ-ում Ժնևում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում