«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

30 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։«Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյանհակամարտություն

Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: ՀՀ նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը եւ շփումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Հայաստանիարտաքինգործերինախարարիտեղակալ ՇավարշՔոչարյաննանդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունն անհրաժեշտություն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ այդ մասին խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա: Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, առաջընթացն անհնարին է», - հավելեց Քոչարյանը:

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ,Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք՝ խորհրդարանականներս,պետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսեւորում:Այսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզ,որը դատապարտելի է:Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքը:Արցախն անկախության նույնքան իրավունք ունի,որքան Սլովակիան,Հայաստանն ու Ադրբեջանը»:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կիպրոսի ներկայացուցիչները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին: Վերջում պատվիրակության անունից գրառում կատարվեց. «Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. Մենք ասում ենք` այլևս երբեք»:

«Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր Bloomberg պարբերականում իր հոդվածն այսպես է վերնագրել խմբագիր և սյունակագիր Թերեզա Ռաֆայելը:

Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը վերջնական քննարկման կդրվիմայիսի 30-ին:

Հայաստանևաշխարհ

Լիտվայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Վրաստանի Նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվողՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը եւս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։ Իր խոսքում Հայաստանի նախագահն ընդգծել է․ «Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ լիարժեք փոխգործակցությունը պետք է դառնան հարավկովկասյան երկրների շարժիչ ուժն ու տեսլականը»:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Արմեն Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Լատվիայի Նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։

Հայաստանի զինված ուժերը մոտակա ամիսներին կստանան ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ։ Այդ համակարգերի մարտական հնարավորությունները ներկայացրել է ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանը. ««Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ»։

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) ևԼեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե: Լեքսուսը նշել է, որ այս գործում ամենադժվարը ոչ թե պաշտոնյաների հեռախոսահամարները գտնելն է, այլայնպիսի զրուցակիցների, որոնք կհետաքրքրեն թիրախ դարձած պաշտոնյային: Օրինակ, Ջոնսոնի հետ խոսակցությունը մի քանի անգամ ձախողել է: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը երբեք չի զրուցել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի անունից հանդես եկող պրանկերների հետ: «Փոխարենը Ջոնսոնին հետաքրքրեց Փաշինյանի հետ զրույցը: Հայաստանի վարչապետն այժմ թրենդի մեջ է, նրան հատուկ են սիրում եվրոպական երկրներում»,-ասել է Լեքսուսը:

Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մեջ ոչ մի դանդաղում չկա, ֆինանսական, ներդրումային ու առեւտրական բոլոր նախագծերը մնում են սեղանին: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: «Մենք չենք դադարեցրել ու չենք դանդաղեցրել համագործակցությունը (Հայաստանի հետ),-ասել Է դիվանագետը:-Երբ կայացավ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի հետ, հաստատվեց, որ ամեն ինչ պահպանվում Է: Վեկտորն ու դինամիկան նույնն են».- նշել է նա:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին «Ժուռնալիստիկայի ապագան նոր մարտահրավերների պայմաններում» թեմատիկ քննարկման ժամանակ«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ընդգծել է. «Ցանկացած նոր մարտահրավեր առաջին հերթին հնարավորություն է, որը խթանում է մեր մասնագիտական ու տեխնոլոգիական նվաճումները: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ լրատվական գործակալությունները ցանկացած փոփոխություններին ամենահարմարվող դերակատարներն են: Մի բան, որն ապացուցվել է մեր կոլեգաների կողմից»: Արամ Անանյանը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչպե՞ս պետք է մասնավոր միջազգային ընկերությունները, պետությունները կամ միջազգային կազմակերպությունները զբաղվեն կեղծ նորությունները տարբերակելու խնդրով, նշեց, որ այս իրավիճակում հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել ավանդական մեդիային ու չվախենալ քննադատությունից, այլ հակառակը` ստեղծել նոր դիսկուրս մեդիայի և հասարակության շրջանում: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը համաձայնագիր է ստորագրել Կուբայի պետական լրատվական Prensa Latina գործակալության հետ: Համաձայնագիրը ստորագրել են «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը և Prensa Latina-ի նախագահ Լուիս Էնրիկե Գոնսալեսը:

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) կողմից հրապարակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ պետություններ այցելությունների վիճակագրությունը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը,ըստ վիճակագրության՝Հայաստանը 1995-2016 թթ. գրանցել է 24.8 % աճ` զբաղեցնելով առաջին տեղը Կենտրոնական/Արևելյան եվրոպական երկրների շարքում:

Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-ապրիլին 9.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, մայիսի 21-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:Առաջինն ամբիոնին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստըՀանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի:

ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվել է երկու հարց:Գործադիրը սահմանել է նախարարություններին ենթակա մարմինների ենթակայությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը:

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահումՀՀվարչապետՆիկոլ Փաշինյանըհանդիպել է ունեցել մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող գործիչների հետ: «Հայաստանումտեղիունեցածքաղաքականհայտնի իրադարձությունները՝ոչբռնիթավշյա հեղափոխությունը,մեծմշակութայինբաղադրիչունի:Մերպատկերացմամբ,մշակույթի առանցքայինդերակատարումըկամայականերկու քաղաքացիներիհարաբերությունների մակարդակըհետևողականևշարունակաբար բարձրացնելնէ,ևայսխնդրիլուծման համար պետքէկարողանանքապահովելմարդկանց մշտականհաղորդակցությունըմշակույթի ևմշակութայինմիջավայրիհետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է մշակույթի գործիչների բազմաթիվ հարցերի,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով ժողովրդի հետ խոսելը: Նա անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանը բաց նամակ է հղել Փաշինյանին և նշել, որ «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը: «Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 2500 եվրոյին համարժեք դրամ: «Հայաստանում մեկ օրում արձանագրվել է հետևյալը, որ Բաղրամյան 26-ից և որևէ այլ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն պետք է չլինի: Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր բարեփոխումն է: Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը, այս վճիռն ապացուցում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Մեր երկրում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպություններից որոշ փաստաթղթեր, դրանք մոտ ժամանակներս կուղարկվեն ՀՀ կառավարություն՝ համապատասխան նախարարություններ: Պետք է սպասել, որ ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունի, եթե համաներման հետ կապված որոշ գնահատականներ կան»,-ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նշել է, որ Հայաստանում իրադրության փոփոխության արդյունքում կան դատական վարույթում գտնվող քրեական գործեր, որոնց համար մենք կարող են կանգ առնել և իրողության փոփոխության քննարկում իրականացնել: «Սակայն մենք պետք է ունենանք համապատասխան անձի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է հանրության համար նրա և նրա կատարած արարքի վտանգավորության փոփոխության»,- ընդգծեց Դավթյանը:

Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ: Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»։ Ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:

Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մայիսի 21-ին տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանիհուղարկավորության արարողությունը: Հուղարկավորությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները և հարազատները: Նախկին պաշտոնյաներից հուղարկավորությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին. «Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, ավտոմեքենաները ճիշտ կվարեք, որովհետև պետք չէ այդ գեղեցիկ օրն ինչ-ինչ միջադեպերով մթագնել»: Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափասներ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Երևանում տուգանային հրապարակ տեղափոխված ավտոմեքենա ընդհանրապես չկա, իսկ մարզերում 6 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ»,- ասաց Ջանոյանը:

Սփյուռք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը: «Մեր խնդիրըմեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ուհետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Թուրքիայում դատարանը սոցիալական մեդիայում արած գրառման համար կալանավորել է իրավապաշտպան Ռոզերին Զերիին: Այս մասին հայտնում է Ազատության Ստոկհոլմի կենտրոնը՝ նշելով, որ կալանավորվածը էթնիկ հայ է, նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու» մեջ:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին կառաջադրվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից:Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Միջազգայինխճանկար

Իրանը եվրոպական երկրներին յոթ պայման Է առաջադրել, որոնց կատարումը կապահովի Թեհրանի հանձնառությունը միջուկային գործարքին: Դրանք հնչեցրել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Պայմանների թվում են՝ եվրոպական բանկերի կողմից Իրանի հետ առեւտրական համագործակցության շարունակման երաշխիքների տրամադրումը, իրանական նավթի վաճառքի վերաբերյալ Եվրամիության երկրների երաշխիքների ապահովումը: Նաեւ Թեհրանը Եվրոպայից պահանջում Է բանակցություններում չարծարծել իրանական հրթիռային ծրագիրը եւ իր տարածաշրջանային ակտիվությունը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Վաշինգտոնում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Փոխնախագահը հավաստել Է ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածաքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում ու հավաստել Է նաեւ, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացումը:Ռուսաստանն անհանգստացած Է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումից եւ իրավունք ունի համարժեք միջոցներ ձեռնարկելու իր անվտանգության ամրապնդման համար: Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ԿԺԴՀ-ի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերիի շրջանում տեղի Է ունեցել այդ երկրի միակ միջուկային զինափորձարանի ապամոնտաժման արարողությունը:

«Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում 2012-2014թթ. Ադրբեջանից արտահոսած 2,9 մլրդ դոլարից բաժին է հասել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին: ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործել է ադրբեջանական մասնավոր ընկերություն, որը 10 տարուց ավելի ԱՄՆ կառավարությունում լոբբիստական գործունեություն է ծավալել:

Մշակույթ

«Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Կենդանի լեգենդը մայիսի 22-ին տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա դարձել է 94 տարեկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով:

Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանըփաստում է՝ ժամանակակից գրականությունն իր ծաղկման փուլում է: Ավելին՝ այսօրվա գրականությունն իր համար ավելի հետաքրքիր է, քան երեք տասնամյակ առաջ ստեղծված գրական արժեքները:«Արմենպրես» լրատվական գործակալության #CultTalk մշակութային նախագծի հյուր Էդվարդ Միլիտոնյանը պատմում է գրողների միության գործունեության, գրական ակտիվ գործընթացների, տարբեր երկրների հետ համատեղ ծրագրերի, հայ թարգմանական դպրոցի յուրահատուկ զարգացման և այլ ծրագրերի մասին:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացված ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան հարյուր աշխատանք` թեմատիկ կտավներ, քանդակներ:

Հայաստանյան News.am էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը: Հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:

Սպորտ

ՈԻԵՖԱ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «Շիրակ»-ի գործի հետ կապված:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ Սահակ Հովհաննիսյանըդարձել է Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կարապետյանըդարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճեցին 6 մեդալ:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակներում մենամարտեց Էմանուել Լոպեսի հետ։ 10 ռաունդանոց մենամարտում Ավագյանը գերազանցեց մրցակցին և տիրացավ WBC վարկածով International Silver գոտուն:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Խաբարովսկի միջազգային մրցաշարում:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել Շարժայի միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնությունը: Բրոնզե մեդալները հանձնեցին «Գանձասար-Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզչի մասին: «Դժվար էր հրաժեշտ տալ Վենգերին՝ չնայած 6 ամիս եմ աշխատել իր հետ: Բայց բարձր տպավորություն ստացա նրանից թե որպես մարզիչ, թե որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին: Չնայած դեռ չեմ շփվել, չգիտեմ նրան, բայց հույս ունեմ «Արսենալ»-ին նոր բարձունքի կհասցնի»,- ասաց Մխիթարյանը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում երրորդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակ տոնեց: «Արքայական ակումբը» հաղթեց 3:1 հաշվով և 13-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին:

Հայերեն