Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին

Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզչի մասին:

«Դժվար էր հրաժեշտ տալ Վենգերին՝ չնայած  6 ամիս եմ աշխատել իր հետ: Բայց բարձր տպավորություն ստանա նրանից թե որպես մարզիչ, թե որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին: Չնայած դեռ չեմ շփվել, չգիտեմ նրան, բայց հույս ունեմ «Արսենալ»-ին նոր բարձունքի կհասցնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին: Մասնագետը «զինագործների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով: Ունաի Էմերին այս մրցաշրջանի վերջին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչի պաշտոնից: Ունաի Էմերին մինչ այս մարզել է իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]