Քաղաքականություն

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը եւ շփումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ մայիսի 23-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,-նշվում Է փաստաթղթում:-Քննարկվել են դաշնակցային փոխգործակցության հրատապ հարցերը, ներառյալ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հունիսի 1-ին Դուշանբեում կայանալիք նիստի եւ Ալմաթիում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հունիսի 11-ի նիստի նախապատրաստումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի կառույցների գործունեությունը»:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ նախարարները քննարկել են երկկողմ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գծով պլանավորվող շփումները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում