Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին

ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի:  Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում  կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:  «Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան: «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»,- ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]