Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը

Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի 
առումով քննարկումների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատում է, որ Հայաստանում իրադրության փոփոխության արդյունքում կան դատական վարույթում գտնվող քրեական գործեր, որոնց համար մենք կարող են կանգ առնել և իրողության փոփոխության քննարկում իրականացնել: Արթուր Դավթյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում 2017 թ. դատախազության գործունեության հաղորդման քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին: «Սակայն մենք պետք է ունենանք համապատասխան անձի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է հանրության համար նրա և նրա կատարած արարքի վտանգավորության փոփոխության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավթյանը:

Նա հայտարարեց, որ իրավապաշտպանների հետ կարող են քննարկել, հասկանալ, թե  ստեղծված իրադրության փոփոխման պայմաններում ինչպիսի՞ իրավակարգավորումների տիրույթում ո՞ր խնդիրները կարող են նոր լուծումներ ունենալ:  «Իհարկե, մենք առաջիկայում ինքներս որոշակի այդպիսի քննարկումներ կնախաձեռնենք»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը խնդրեց ՀՀ գլխավոր դատախազին մանրամասնել, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրադրություն է փոխվել, քանի որ անհասկանալի է, թե իրադրության փոփոխությունը ի՞նչ կապ կարող է ունենալ հարուցված քրեական գործերի հետ: Արթուր Դավթյանը մանրամասնեց, որ կան քրեական գործեր, որոնցով անցնող  մարդիկ նախապատրաստում էին զանգվածային անկարգություններ իրականացնել, պետությանը ներկայացնում էին պահանջներ, դատական նիստերի ընթացքում զինված գործողությունները շարունակելու կոչեր էին հնչեցնում՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց: «Մենք այսօր չունենք այդ պաշտոնատար անձանց: Եվ սա չի՞ վկայում, արդյոք, որ այդ անձանց հետագա վարքագծի առումով մենք իրավիճակի փոփոխություն ունենք: Սակայն այստեղ շատ կարևոր է, որ դրա արդյունքում կոնկրետ անձի և նրա կատարած արարքի վտանգավորությունը հանրության համար նվազի»,- եզրափակեց Արթուր Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]