Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Առանց ԼՂ հակամարտության հիմնական կողմի առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյանը՝ բանակցություններին Արցախի մասնակցության մասին 

Առանց ԼՂ հակամարտության հիմնական կողմի առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյանը՝ բանակցություններին Արցախի մասնակցության մասին 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին  Արցախի մասնակցությունն անհրաժեշտություն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ այդ մասին խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա: Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, առաջընթացն անհնարին է», - հավելեց Քոչարյանը:

Փոխնախարարը ընդգծեց, որ եթե այժմ Արցախը չի մասնակցում բանակցություններին, ապա դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ:

«Մյուս կողմից՝ համանախագահները լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, և այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի: Այլ ձևակերպմամբ` Արցախի մասնակցել-չմասնակցելը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը իրո՞ք ձգտում է առաջընթացի բանակցային գործընթացում, թե օգտագործում է ամբողջ գործընթացը՝ իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար»,-ընդգծեց Քոչարյանը;

Մայիսի 3-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին պետք է մասնակցի նաև Արցախը, քանի որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ առաջընթացի հասնել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցում է իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]