Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն վերացրեց իր միակ միջուկային զինափորձարանը. Yonhap

ԿԺԴՀ-ն վերացրեց իր միակ միջուկային զինափորձարանը. Yonhap

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերիի շրջանում մայիսի 24-ին տեղի Է ունեցել այդ երկրի միակ միջուկային զինափորձարանի ապամոնտաժման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը: «Զինափորձարանի միջուկային օբյեկտների վերացումն իրականացվել Է օտարերկրյա լրագրողների ներկայությամբ»,-նշել Է գործակալությունը:

ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից հինգ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի թղթակիցներ Էին հրավիրված Փունգերիի շրջանում գտնվող միջուկային զինափորձարանի ապամոնտաժմանը հետեւելու համար: Այս պայմանը երկրի ԱԳ նախարարությունում բացատրել են զինափորձարանի «սահմանափակ տարածքով»:

Փունգերիի միջուկային զինափորձարանի փակման եւ համապատասխան հանրային արարողության անցկացման շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]