Պաշտոնական

Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան

2 րոպեի ընթերցում

Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին ու առկա ընթացիկ զարգացումներին, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններին:

Այս համատեքստում կարեւորվել է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին գործադիր իշխանության որդեգրած արտաքին քաղաքականության վեկտորը՝ առանց Հայաստանի համար կտրուկ շրջադարձերի: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը հավելել է, որ գործադիր իշխանական եւ խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնության տանդեմը պետք է անի հնարավորը՝ Հայաստանի ավելի ժողովրդավար ու ապահով ապագան կերտելու համար:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ հանձնաժողովի նախագահը նշել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում՝ որոշումներ կայացնելու գործում Արցախի ժողովրդի ներգրավմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում