Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:

Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում առանձնակի դեր է վերապահվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը: Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել Դուշան Տիտելին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման ու Սլովակիայի խորհրդարանում «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք՝ խորհրդարանականներս, պետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսեւորում: Այսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզ, որը դատապարտելի է: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիա-Հայաստան բարեկամական կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Դուշան Տիտելին, իսկ ԱԺ նախագահի հուշամեդալ` հայ բարերար Բագրատ Հակոբյանին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել